Մալթայում թեթև շարժիչով ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհվածներից 3-ը Ֆրանսիայի ՆԳՆ-ի աշխատակիցներ են, 2-ը՝ քաղաքացիական անձինք, հայտնում է Euronews-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան՝ թռիչքի ժամանակ: Կատարվածի պատճառները հայտնի չեն: Միջադեպի հանգամանքների հետաքննությամբ զբաղվելու է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը: